Տեսեք՝ ինչ է ասել Աննա Հակոբյանը՝ կոչով դիմելով հանրությանը

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը դիմել է հանրությանը։ Նրա խոսքով՝ շատերի պես իրենց ընտանիքի համար էլ է դժվար տանը փակված մնալը։ Հասկանալով ու գիտակցելով՝ շատերը կարոտել են դասերը, աշխատանքն ու ընկերներիին, երևանյան գարնանային զբոսանքները, նա նշել է՝ իրենք էլ կարոտել դա՝ շեշտելով՝ անչափ կարևորէ բոլորի բարձր գիտակցությյունը, քանզի ողջ աշխարհում սարսափելի ցուցանիշների է հասել կորոնավիրուսյան վարակ կրողների ու մահացածների թիվը։

Բարեբախտաբար, Հայաստանում չկա մահվան դեպքեր, բայց վարակ ունեցողների թիվն է մտահոգություն առաջացնում։ Այդ պատճառով, հանուն մեր երեխաների, ծնողների, ընտանիքների, ընկերների, համաքաղսքացիների, ժողովրդի ու երկրի, տիկին Աննա Հակոբյանը կոչ է արել բոլորին տանը մնալ՝ օգնելով պատկան մարմիններին ու բժիշկներին համավարակի արագ հաղթահարման գործում՝ օր առաջ բնականոն կյանքին վերադառնալու ցանկությամբ։

Հուսանք՝ վարչապետի տիկնոջ հորդորը լսելի կլինի հանրության համար և դեպքերը շարունակական չեն լինի։

Իրապես այս ծանր շրջանում, երբ կա վարակվածության 160 դեպք, անչափ կարևոր է մեր առաջնորդի տիկնոջ՝ հանրությանը նման ջերմ ու մտերմիկ ձևով դիմելը։ Այդ ամենը ջեմացնում է քաղաքացու սիրտն ու հոգին լցնում ապահովության զգացումով։

Рейтинг
( 2 оценки, среднее 4.5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: