Գարիկ Պապոյանի հումորային երգը՝ կորոնավիրուսի ու ինքնամեկուսացման մասին

Հայազգի լավ հումորիստ, սքանչելի երաժիշտ և հրաշալի դերասան Գարիկ Պապոյանն իր էկրանին հայտնվելու տարիներից է դեռ եղել շատ սիրված և ճանաչված: Գարիկն ունի երկրպագուներ, որոնք հատկապես սիրում են նրան երաժշտության մեջ տեսնել, բայց, ինչու ոչ, կան նաև նրանք, որոնք ճիշտ են համարում միայն այն փաստը, որ Գարիկին մեծ ճանաչողության են բերել իր հումորային դերերը:

Բայց մեր օրերում, ինչպես տեսանելի է, Գարիկը նախընտրում է իր երաժշտական խմբի հետ միասին ներկայանալ հանրությանն ու սիրելի երկրպագուներին: Նրանք ամեն անգամ էլ ավելի հիանալի աշխատանք են հանձնում հանրության դատին: Մեր հիանալի հումորիստն ակտիվ է իր ինստագրամյան միկրոբլոգում, և նրան հետևելով միայն կարող ենք նրա ծավալած գործունեության մասին նորություններ ձեռք բերել:

Գարիկը սիրում է ինստագրամում հրապարակումներ անել, որոնք հաճախ լինում են տեսանյութի տեսքով: Այս անգամ էլ, օգտվելով երկրում տիրող իրավիճակից, փորձել է ամենաարդի թեմայի մասին հումորային տեսանյութ հրապարակել, որում ցուցադրում է նաև իր հրաշալի ձայնային տվյալները:

Գարիկը կորոնավրուսի մասին է երգում, որն ինչպես ինքն է ասում, «նվիրվում է բարևի ժամանակ իրար երեք անգամ պաչողների հիշատակին»: Ինչքան հաճելի, որ մեր հայտնիներն անգամ այս դժվարին պահին փորձում են ժողովրդին խուճապահար վիճակից դուրս հանել և զվարճացնել:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: