Ինչքան հաճելի են դիտվում բոլոր այն կինոները, որոնք մեր մեծերն են թողել մեր սերնդին: Պետք է խոստովանել, որ այդ բոլոր ֆիլմերն իրենց կրթադաստիարակչական խորհուրդն ունեն՝ մեկից արդարություն ես սովորում, մյուսից մարդկային խավերի հավասարություն, մյուսում մեկի դաժան կյանքն է, որը դիտելիս սովորում ես ինչպես է պետք պայքարել և առաջ շարժվել և այլն:
Շատ-շատ են այսպիսի ֆիլմերը, և եթե թվարկենք երկար ժամանակ կպահանջվի: Կարևորն այն է, որ դրանց նկարահանումներն երկար ժամանակ առաջ են արվել, բայց մեկ է դրանք մեր այսօրվա հեռուստաեթերում են մնացել:
Հրաշալի դերասանների շարքում առանձնահատուկ է Հասմիկը՝ Թագուհի Հակոբյանը, որի ծննդյան օրն է այսօր։ Հասմիկը ծնվել է մարտի 21-ին 1878 թվականին՝ Նախիջևանում: Գեղեցկուհին բազում ֆիլմերում եղել է գլխավոր դերերում՝ «Նամուսում»՝ Մարիամի կերպարում, «Չար ոգիում»՝ որպես Շուշան, «Գիքորում»՝ Դեդի, «Պեպոյում»՝ որպես Պեպոյի մայրը՝ Շուշանը և այլն:
Հասմիկը գրեթե բոլոր ֆիլմերում եղել է մոր կերպարում: Նա այնքան հոգատար և սիրառատ է խաղացել իր կերպարներում, որոնք դիտելիս մայրական ջերմություն են զգում, մայրական սեր հոգումդ: