Տեսեք՝ ինչպես է պատասխանել Արսեն Թորոսյանն էջմիածինցի կնոջ հայտարարությանը

Այս անհաշվելի օրերի ընթացքում ամենաարդիական թեմաներից է կորոնավիրուսի հետ կապված ամենը, ինչը հաճախ կարելի է տեսնել համացանցում, լրատվական կայքերում և, ինչու ոչ, նաև բազում հետևորդներ ունեցող հայտնիների էջերում:

Անհրաժեշտ է կարդալ ու տեղեկացված լինել երկրում տիրող իրավիճակի մասին և, անգիտակ լինելու դեպքում էլ, չվատաբանել գործադիր մարմիններին, որոնք անում են ամենը՝ իրենց երկրում խուճապահար մարդիկ չունենալու համար: Շնորհակալ ենք պարոն Թորոսյանին՝ ժողովրդի հանդեպ իր ունեցած հոգատարության ու անհանգստության համար:

Այսօր էլ նա մամուլի ասուլիսի ընթացքում գրագետ պատասխանեց լրագրողի հարցերին՝ կապված կորոնավիրուսով վարակված էջմիածինցի կնոջ կողմից տրված հարցազրույցին, որում վերջինս պնդում էր, թե մինչև նշանադրության մասնակցելը չի իմացել իր՝ հիվանդ լինելու մասին:

Արսեն Թորոսյանն ասաց, որ իրենք արդեն հայտնել են դեպքի ամբողջ եղելությունը՝ մանրամասներով, և որ չգիտի՝ ինչ տեղեկատվություն են նրան փոխանցում։ Նախարարն անգամ ասաց՝ այցեր են կատարվել հիվանդի տուն, որտեղ անգամ դուռը չեն բացել՝ ասելով, որ իրենց էլ չանհանգստացնեն: Եվ վերջում հավելեց՝ բացահայտ ունենք վիճակ, որի մասին բոլորը գիտեն:

Рейтинг
( 10 оценок, среднее 4 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: