Քիմ Քարդաշյանը՝ կորոնավիրուսի մասին

Ողջ աշխարհում տիրող կորոնավիրուսային վարակից առաջացած կարանտինը շարունակվում է ու տարածվում է բոլորի վրա, այդ թվում նաև հայտնիների։ Աստղերն իրար հետևից լուսանկարներ են հրապարակում՝ ձեռնոցներով, դիմակներով և այլ պաշտպանիչ միջոցներով։

Շատերը միացել են վարակի դեմ պայքարին՝ ուժերի ներածին չափով․ ոմանք ֆինանսական օգնություն են ցուցաբերում, ոմանք էլ՝ տեղեկատվական։ Շարժումից հետ չի մնացել նաև Քիմ Քարդաշյանը, որն իր հետևորդներին հորդորել է ինքնամեկուսանալ և նստել տանը, որպեսզի խուսափեն վարակվելուց։

«Բոլորն եմ խնդրում, հատկապես առողջ ու երիտասարդներին՝ մնալ տանը, եթե թանկ է ձեր ընտանիքի առողջությունը։ Դուրս եկեք միայն եթե ստիպված եք աշխատանքի գնալ, մթերք գնել, բժշկի այցելել կամ օգնել օրինակ տարեց հարևանին։

Մի վտանգեք և՛ ձեր, և՛ ձեր մտերիմների առողջությունը, քանզի կորոնավիրուսային վարակը չի ճանաչում տարիք, սեռ ու ռասա, այն սպառնում է բոլորին»,- նշել է գեղեցկուհին՝ դիմակով։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: