Աշխարհն իր բռունցքում պահող այս աներես վիրուսի ամբողջովին վերացման և ժողովրդին ինքնամեկուսացումից ազատելու ո՛չ օր, և ո՛չ էլ հստակ ժամանակահատված է նշանակված:
Աշխարհում տիրող այս խառնաշփոթն ու մեր ինքնամեկուսացումը, անկասկած, հաղթահարվելու է, պարզապես մեծ ուժ ու եռանդ է հարկավոր ունենալ:
Օրերս համացանցում շրջելիս հասկանալի է դառնում, որ վիրուսի հետ կապված և՛ հումորներն է գերակշիռ, և՛ սարսափահար նյութերը:
Պարզապես հասկանալի է դառնում, որ մարդիկ խմբավորումներ են, որոնց մի մասը, հերքելով վիրուսակիր դառնալու վտանգը, ծաղրուծանակ են դարձրել վիրուսի մասին ունեցած մարդկանց անհանգստությունն ու վախերը, մյուս մասը մի ամբողջ օր համացանցին և լրատվական միջոցներին է հետևում՝ նոր լուր ստանալու համար, մյուս մասը անհանգստությունից դրդված սկսել է մեծածավալ գնումներ անել խանութներից՝ կլինեն դրանք սննդի տեսքով, թե տնտեսական այլ ապրանքների տեսքով
Մյուս խումբն էլ թվով քիչ մարդաքանակ ունի, սա մարդկային այն խումբն է, որը հասկանում է վարակի հետ կապված հարցերի լրջությունը, նրանք գիտակցում են, որ վիրուսը պարզապես թափանցիկ թշնամի է, որն ամեն պահի կարող է գրոհել անձամբ իրենց:
Նրանք հատկապես ճիշտ պահպանում են թվարկված հիգիենայի կանոնները և իրազեկ են ամեն պարագայում:
Ներկայացնում ենք համացանցի զբարճալի լուսանկարները՝ կորոնավիրուսյան թեմայով։
Օ