Հիանալի ձայնային տվյալներով, նրբադեմ գեղեցկուհի, արդեն նաև հոգատար մայրիկ Մարտա Կիրակոսյանն ինստագրամյան իր միկրոբլոգում հաճախ է հրապարակումներ անում:
Ինչպես արդեն գիտեք Մարտան և վիթնես-մարզիչ Նահապետ Խաչատրյանը 2018 թվականից ամուսիններ են, համատեղ 2 տարվա ընթացքում հասցրել են նորակազմ ընտանիքը համալրել ևս մեկով: Նրանք երեխային Նեոն են անվանել:
Մարտաի բոլոր հետևորդներն ու հատկապես երկրպագուներն այնքան սրտատրոփ են սպասում փոքրիկի հետ արված լուսանկարների հրապարակմանը, դա երևում է բոլոր արված նոր հրապարակումների մեծաքանակ հավանումներից և մեկնաբանություններից: Նորաթուխ հայրիկը՝ Նահապետը նույնպես սիրում է ինստագրամյան միկրոբլոգում հաճախ լուսանկարներ հրապարակել պուճուրիկի հետ, ինչու ոչ նաև սիրելի կնոջ՝ Մարտայի հետ: Գեղեցիկ զույգը երեխայի ծնունդից առաջ ԱՄՆ էր մեկնել, որտել էլ և լույս աշխարհ է եկել նրանց առաջնեկը՝ Նեոն:
Պետք է նշել նաև, որ Մարտան և Նահապետը շոուբիզնեսի ամենանորաոճ զույգերի շարքին են դասվում: Ծնողները Նեոին այնքան մեծ հոգատարություն ու ընտանեկան ջերմություն են նվիրում, որ նա անկասկած հիանալի զավակ է մեծանալու տրված այսչափ ուշադրությունից: