«Օջախ» ընկերությունը «Կարաս» ազգային սննդի ցանցի և ՀՀ վաստակավոր արտիստ Արման Հովհաննիսյանի հետ համատեղ իրականացնում է բարեգործական ծրագիր

Համախմբման և հասարակական աջակցության պակաս այս օրերին կառավարությունը չի զգում: Երկիրը ճգնաժամային վիճակից հանելու համար իրենց աջակցություն են հայտնել ու շարունակում են հայտնել հանրահայտ անհատներ և տարատեսակ կազմակերպություններ:

Այսօր ֆեյսբուքյան հայտարարություն է տարածել երգիչ Արման Հովհաննիսյանը: Նա իր պաշտոնական էջում հայտարարել է, որ միացել է սննդի կազմակերպությունների նախաձեռնած բարեգործական ծրագրին և պատրաստվում է աջակցել վիրուսի տարածման դեմ պայքարող ղեկավարությանը:

Այս դեպքում բարեգործական ծրագիրը նախատեսվում է իրականացնել Ծաղկաձորի «Golden Palace» հյուրանոցային համալիրում և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում: Կազմակերպիչները պատրաստվում են ամեն օր սննդով ապահովեն այնտեղ բուժում ստացող կամ մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիներին և այն աշխատակազմին, ովքեր զբաղվում են նրանց խնամքի կազմակերպմամբ և իրականացմամբ:

Ա. Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ ամեն օր թարմ մսից պատրաստված խորոված են ուղարկելու նշված վայրեր: Բացի այս, երգիչն իրենց նախաձեռնությանը միանալու կոչ է անում: Կից ներկայացնում ենք Ա. Հովհաննիսյանի գրառոմն ամբողջությամբ:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: