Վարակվածների թիվն անցավ 100-ը․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը րոպեներ առաջ «Շանթի» ուղիղ եթերում հայտարարեց, որ վարակվածների թիվն անցավ հարյուրը։ Այժմ արդեն գրանցված է վարակակիրների 102 դեպք, որոնցից 75 %-ն արտադրամասային և էջմիածնային դեպքերն են։

Նշանակում է՝ տխրահռչակ նշանադրությունը շարունակում է վարակակիրների թիվն ավելացնել։ Օրեցօր այդ շրջանակն ավելացնում է։ Մեկ հոգու անպատասխանատու գործողությունը նման բացասական հետևանքների։

Պատկերացնելն անգամ ցավալի է, որ մեկ հոգու անպատասխանատու քայլն ինչ հետևանքների է հանգեցնում։ Ինչևէ, ինչպես միշտ, վարչապետը հորդորում է պահպանել անվտանգությունը, խուճապի չմատնվել ու գիտակցել պատասխանատվությունն ինչպես իր անձի, այնպես էլ մտերիմների ու ծանոթների։ Միայն գիտակցական մակարդակը թույլ կտա չհանգեցնել լուրջ վտանգների ու վնասների, հնարավոր կլինի կանխել հետագա զարգացումը։

Բժիշկները հորդորում են անհրաժեշտության դեպքում ինքնամեկուսանալ, պահպանել հիգիենայի կանոնները, լինել պատասխանատու ու զգույշ՝ խուճապի չմատնվելով, բայց գիտակցելով պատասխանատվության անհրաժեշտությունը և անպատասխանատվության անդառնալի հետևանքները։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: