Կարևոր լուր․ Արայիկ Հարությունյանը մանրամասներ է հայտնել հեռավար կրթության կազմակերպման և քննությունների մասին

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, մամուլի ասուլիսի ձևաչափով, ամփոփել է արտակարգ դրության պայմաններում կրթությունն ապահովելու հարցերը՝ անդրադառնալով նաև հեռավար կրթությանը։

«Արտակարգ իրավիճակի դրության պայմաններում փորձել ենք մի շարք խնդիրների լուծումներ գտնել։ ԲՈՒՀ-երի հետ կապված խնդիր չունենք․ հեռավար ուսուցմամբ հնարավոր է շարունակել ուսման անընհատությունը։ ԲՈՒՀ-երի առումով, կարծես, խնդիրներ չենք ունենալու։ Մոտ օրերս մոնիթորինգ կանցկացնենք՝ տվյալներ գրանցելու համար։

Ինչ վերաբերում է դպրոցներին՝ արդեն իսկ որոշ դպրոցներ ու դասարաններ ինքնուրույն հեռավար ուսում են կազմակերպել։ Աշխարհում ընդհանուր 700-800 մլն ուսում ստացողները նույնպես զրկված են այդ իրավունքից, բայց աշխարհն անցնում է հեռավար կրթության։ Այս իրավիճակը կարծես պիլոտային ծրագիր լինի՝ նոր կրթական տեխնոլոգիաներ զարգացնելու համար։

Մենք պետք է այն սկսեինք 2021-ի դեկտեմբերից, բայց, հանգամանքների բերումով, կսկսենք հիմա։ Ստեղծել ենք heravar.armedu.am հարթակ։ Բացի այդ, Հ1-ն ու Յուքոմն հարթակներ կստեղծեն՝ դասեր ու դասախոսություններ կարդալու համար։ Կունենանք նաև առանձին յութուբյան ալիք, որտեղ կհավաքվեն բոլոր նյութերը, իսկ Յուքոմի բաժանորդների համար այդ էջերում տեսանյութեր նայելը թրաֆիկ չի տանի»։

Խոսելով ավարտական քննությունների ու ընդունելության քննությունների ժամկետների հետաձգման, ուսումնական տարվա երկարաձգման կամ լրացուցիչ դասերի միջոցով, սակայն ամեն ինչ կանենք՝ ժամկետները մեծ չլինեն։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: