«Ես չեմ այդ վիրուսը ստեղծել․ չար ու անհոգի են մարդիկ». Իտալիայից եկած էջմիածնեցի կնոջ հարցազրույցը

Մամուլ.am-ը հարցազրույց է վերցրել ներկայումս մեկուսացման և բուժման մեջ գտնվող էջմիածնեցի տիկնոջից՝ Անահիտից, ով պատմել է իր ուղևորության, հայտնի նշանդրեքի և հիվանդության ոդիսականը: Նա պատմել է, որ Իտալիա է գնացել ամուսնու հետ իր ծննդյան տարեդարձը նշելու: Փետրվարի վերջին օրը վերադարձել են և հենց օդակայանում նրանց ջերմաչափումներ են արել ու տվյալները գրանցել:

Կինն ասում է, որ ամենօրյա զանգեր են եղել. նրանից ճշտել են որպիսությունը, ինքն էլ գանգատներ չի ունեցել: Մարտի 2-ից նա սկսել է մասնակցել մարդաշատ միջոցառումների՝ կապված տղայի առաջիկա նշանդրեքի հետ: Խնամիներն են տուն հրավիրել, շատերի հետ է շփվել, իսկ մարտի 8-ին էլ նշանդրեքն է եղել:

Նշանդրեքից տուն վերադառնալով՝ նա իրեն վատ է զգացել, ցավեր ու ջերմություն է ունեցել: Առավոտյան ամուսնու հետ գնացել է Էջմիածնի հիվանդանոց, որտեղից էլ նրան Երևան են ուղարկել թեստ հանձնելու: Երբ իմացել է, որ պատասխանը դրական է, անձամբ է հստակեցրել իր շփման շրջանակը:


Հիմա նրան միայն անհանգստացնում է, որ որդիներն ու ամուսինը եղած խոսակցությունների պատճառով տհաճ իրավիճակների մեջ չընկնեն, քանզի ինքը չի իմացել, թե հիվանդ է եղել: Մեղադրում է պետական կառույցներին, որ իսկզբանե իրենց չեն մեկուսացրել:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: