ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արտակարգ դրության օրագրի ձևաչափով ուղիղ եթերում է․ «Առավոտյան տվյալներով կա արդեն վարակվածների 84 դեպք, հանձնվել է ավելի քան 700 թեստ։
Այս դեպքերն ունեն կարևոր առանձնահատկություն․ դեպքերի 81 %-ն էջմիածնային ու արտադրամասային դեպքերն են․ վերջին հետազոտվածների մեջ՝ 99 %-ն արտադրամասային է։ Բոլոր հիվանդները հիմնականում լավ են, անգամ թոքաբորբ տանող երկու հիվանդը ջերմություն չունի»։
Փաշինյանի խոսքով՝ սկզբունքային գործոնը յուրաքանչյուրի սոցպատասխանատվությունն է․ «Եթե ջերմություն ունեք, ինքնամեկուսացեք ինչ-որ ժամանակով։ Այդկերպ կկարողանանք կառավարելի պահել իրավիճակը։ Իսկ 60 տարեկաներից բարձր մեր հայրենակիցներին կոչ եմ անում ամեն դեպքում ինքնամեկուսանակալ ու զգույշ լինել՝ կանխելով շփումները։ Որևէ կասկած չկա՝ միասին կհաղթահարենք այս ճգնաժամը։ Հենվելով այս զրոյական կետի վրա՝ կկառուցենք նոր երկիր, նոր հանրություն, նոր հասարակություն»։
Վարչապետի խոսքով՝ կորոնավիրուսի հետ կապված ամենառիսկային խումբը տարիքով մարդիկ են, այդ պատճառով թոշակների ու նպաստների բաժանումն այնպես կարվի, որ թոշակառուները չգան փոստային բաժանմունք, այլ հատուկ մարդիկ՝ պաշտպանված դիմակներով, դրանք կհասցնեն տներով։