Բացվել է հաշիվ բժշկական անձնակազմի խրախուսման, բժշկական պարագաների և սարքավորումների ձեռք բերման

Առողջապահության նախարար Ա. Թորոսյանը գրառմամբ տեղեկացրել է, որ ֆինանսների նախարարությունը հատուկ գանձապահական հաշիվ է բացել, որն ունի իր հստակ նպատակը: Հաշիվը բացվել է մի շարք անհատների և կազմակերպությունների առաջարկների հիման վրա:

Եղել են անհատներ և կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր ֆինանսական աջակցության առաջարկներ են արել՝ տարածվող վիրուսի կանխարգելման համար ավելի արդյունավետ միջոցառումներ կազմակերպելու համար:

Նախարարը նշում է, որ այն անձիք, ովքեր կցանկանան նշված գանձապահական հաշվեհամարին գումարային աջակցություն փոխանցել, ապա պետք է անպայման նշեն վճարման նպատակը, այն է՝ «Աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին»:

Ա. Թորոսյանը մանրամասնել է, թե ինչ նպատակներով են պատրաստվում ծախսել փոխանցբող գումարները. դրանք տրամադրվելու են բուժաշխատողներին խրախուսական պարգևներ տալուն, բուժական համապատասխան պարագաներ գնելուն և որոշ բուժհաստատությունների շենքային պայմանները բարելավելու համար:

Հաշվեհամարը պատկերված է բերված հետևյալ նկարում:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: