Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը հետաձգվել է․ հայտնի է՝ մինչև երբ

Կորոնավիրուսյան վարակով պայմանավորված հետաձգվել է ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնությունը՝ նախատեսված այս տարվա հունիսի 12ից հուլիսի 12ը։ Այն հետաձգվել է 1տարով և կկայանա 2021ի հունիսի 11ից հուլիսի 11ը։ Այս որոշումը հայտնել է ՈՒԵՖԱ-ն՝ ասոցիացիայի անդամ 55 ֆեդերացիաներին, ինչի մասին հայտնել է Նորվեգիայի ֆոււտբոլի ֆեդերացիան։ Նշվում է՝ ամենինչ կմնա նույն կերպ․ այսինքն ստուգատեսը կանցկացվի եվրոպական 12 երկրներում։

Երբ այս պահին դադարեցված ազգային առաջնությունները կվերսկսվեն ու կավարտվեն առանց շտապողականությանը, քանզի չի լինելու Եվրոպայի առաջնությունը։ Բացի այդ, հետաձգվել են Չեմպիոնների ու Եվրոպայի լիգաների խաղարկության եզրափակիչները՝ նախնական մեկ ամսով։

Ինչո՞ւ նախնական, քանզի առաջնությյուններն ու խաղարկությունները դեռևս դադարեցված են ու ոչ ոք չգիտի՝ երբ կվերանա կորոնավիրուսյան վտանգը ու դրանք կվերսկսվեն։

Նշենք՝ նմանատիպ վիճակէ նաև այլ մարզաձևերում։ Ամեն տեսակի ստուգատես դադարեցված է ու հայտնի չէ՝ երբ կվերսկսվեն դրանք։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: