Վարակակիրների թիվը հասավ 72-ի․ նոր աղբյուրի դեպքերը շատանում են

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է՝ ևս 8հաստատված վարակակիրների դեպք ունենք։ Ընդհանուր առմամբ վարակակիրների թիվը հասավ 72ի։ Նախարարի խոսքով՝ նորահայտ դեպքերից 1ը կապ ունի էջմիածնային նշանադրության տխրահռչակ դեպքի հետ, իսկ 7ը՝ արտադրսմասի դեպքի հետ։

Այդ արտադրամասի 500 աշխատակից որոշել է ինքնամեկուսացվել, և հիմա գտնվում է կարանտինային շրջանի մեջ։ Նրանք անընդհատ կապի մեջ են բժշկական աշխատողների հետ ու ժամը մեկ ստուգում են իրենց վիճակը, վերահսկում, որ անկանխատեսելի ոչինչ տեղի չունենա։

Նշվում է՝ արտադրամասը գտնվում է Երևանում՝ Շենգավիթում։ Այնտեղ բազմաթիվ մարդիկ են աշխատում։ Ինչպես երեկ հայտնել է Նիկոլ Փաշինյանը՝ հենց արտադրամասի դեպքն է ամենաանհանգստացնողը, քանզի այնտեղ հայտնաբերված վարակակիրները լայն շրջանակի հետ են շփվել, ու այդ շրջանակը գնալով լայնանում է։

Ինչևէ՝ հուսանք, որ դեպքերը չեն շատանա ու հնարավորինս արագ ապաքինում տեղի կունենա այն դեպքերոււմ, որտեղ հաստատվել է կորոնավիրուսը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: