Նիկոլ Փաշինյանը՝ կորոնավիրուսյան վերջին նորություններով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերով անդրադարձել է արտակարգ դրությամբ ապրող երկրում առաջացած խնդիրներին՝ օրագրային ձևաչափով։ Նախ վարչապետը խոսել է պարենային ապրանքից՝ նշելով՝ մեծ խանութներում ապրանքն արագորեն սպառվում է, այնինչ փոքր, բակային խանութներում ապրանքների մեծ պաշար կա։


«Ֆինանսական համակարգը կայուն է, քանզի մեր համակարգն ուժեղ է և որևէ խնդիր չենք ունենալու։
Փաշինյանի խոսքով՝ կորոնավիրուսը կառավարելի է և կառավարելի կլինի երկար ժամանակ։ Կարևորը հասկանալ՝ ժամանակի ընթացքում հիվանդությունը սովորոկան կդառնա, ինչպես հարբուխն է կամ գրիպը, հետևաբար և վերահսկելի։ Պետք է պայմանավորվենք՝ սա զրոյական կետ է ու պետք է այս կետերի հիման վրա կառուցել նոր իրականություն»,- նշել է նա։


Փաշինյանը խոնարհվեց ու շնորհակալություն հայտնեց բուժաշխատողներին, ոստիկաններին, ԱԻՆ աշխատակիցներին՝ քաղաքացիների կողքին լինելու համար։


Հիշեցնենք՝ այս պահին կա հաստատված 52 վարակված դեպք, որոնցից մեկը՝ առաջին հիվանդը, լիովին բուժվել ու դուրս է գրվել հիվանդանոցից։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: