Հաստատվել է կորոնավիրուսով վարակվածների ևս 12 դեպք․ ԱՆ

Հերթական վատ լուրն են հայտնում առողջապահության նախարարությունը։ Կա վարակվածների ևս 12նոր դեպք, ինչը նշանակում է՝ հիմա կա 64հաստատված վարակման դեպք, բայց մեկ մարդ՝ առաջին հաստատվածը, արդեն բուժվել և դուրս է գրվել հիվանդանոցից։ Կարևոր տեղեկությունը հայտնել է Ալինա Նիկողոսյանը՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի քարտուղարը։

Նշվում է՝ այսօրվա 12դեպքերից 6-ը կապ ունի էջմիածինյան տխրահռչակ դեպքի հետ, իսկ մյուս 6ը՝ արտադրամասի դեպքի հետ, որոնք եղել են մեկուսացման մեջ։ Ինչ է սա նշանակում․ ստացվում է՝ արտադրամասի ու էջմիածինյան դեպքից վարակվածների թիվն օր օրի ավելանում է։


Չնայած ամենին, հայտնաբերվել է ևս երկու դեպք՝ Չարենցավանում։ Այդ դեպքերը, սակայն, բարեբախտաբար, կապ չեն ունեցել շրջապատի հետ և ի սկբանե մեկուսացված են եղել, ինչը նշանակում է՝ որևէ վտանգ չեն ներկայացնում հիմա հանրության համար։


Հուսանք՝ դեպքերն այլևս տարածում չեն ունենա, իսկ վարակվածները շուտափույթ կառղջանան։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: