Հայ շոուբիզնեսի ամենանրբադեմ, գեղեցկուհիների շարքին է դասվում Լիլիթ Հովհաննիսյանը: Երգչուհին միշտ շատ ակտիվ գործունեություն է ծավալել, բայց ինստագրամյան իր միկրոբլոգում այդքան էլ մեծ ակտիվություն չունի։ Նա, այնուամենայնիվ, ճիշտ ժամանակին կարողանում է իր երկրպագուներին և հետևորդներին հայտնել նորությունները՝ կապված նոր մենահամերգների և շրջագայությունների հետ:
Ինչպես գիտեք, գեղեցկուհին շրջագայությունն անցկացրել է Երևանում և շարունակել գործունեությունը 70 այլ երկրներում՝ մենահամերգներ կազմակերպելով: 2019 թվականից սկվել է նրբադեմ Լիլիթի «Երազանք» խորագրով մենահամերգը, որը մինչ այս դեր շարունակվում է:
Երգչուհին այս անգամ ինստագրամյան իր միկրոբլոգում հրապարակել է լուսանկար և դրան կից տեղեկացրել՝ հետաձգվելու են առաջիկա բոլոր համերգները՝ հայցելով բոլորի ներողամտությունը, մաղթելով ժողովրդին առողջություն:
Վերջում էլ հավելել է, թե իր հավատը մեծ է, որ այս աներես վիրուսը շուտով անհետանալու է և ամեն ինչ կրկին իր հունով է ընթանալու: