Երևանի կանգառներում ձեռքերն ախտահանելու ալկոգելեր են հայտնվել՝ «Պահպանեք հիգիենայի կանոնները» մակագրությամբ

Հիմա ամենից պահանջված միջոցը, թերևս, ախտահանող միջոցներն են: Բացի այն, որ քաղաքային բակերում, շքամուտքերում և փողոցներում իրականացվում են մքրիչ, ախտահանող միջոցառումներ, ախտահանող նյութեր են տեղադրվել նաև քաղաքային վերելակներում, կանգառներում և այլ հասարակական վայրերում:

Դեռ երեկ քաղաքապետ Հայկ Մարությանը տեսաուղերձով նույնպես դիմել է համաքաղաքացիներին՝ խնդրելով և հորդորելով, որ խստագույնս պահեն հիգիենիկ կանոնները և սոցիալական անհրաժեշտ հեռավորությունը:

Այժմ ամենից շատ կարևորվում է սոցիալական պատասխանատվության զգացումը և այն հեռավորությունը, որը պետք է՝ միմյանց հնարավոր վարակը չփոխանցելու համար:

Քաղաքում մի շարք միջոցառումներ են իրականացվում, որոնք ունեն տարբեր բնույթներ, բայց նպատակը մեկն է՝ հնարավորինս կանխարգելել նոր վիրուսի տարածումը: Տարվում են իրազեկման միջոցառումներ, իրազեկող պաստառներ:

Ամենից նշանակալի միջոցառումը, թերևս, հասարակական վայրերում ախտահանող նյութերի, ալկոգելի տեղադրումն է: Կանգառներում հայտնվել են ալկոգելի սրվակներ, որոնք վրա կոչ է արվում պահել հիգիենայի կանոնները: Նման սրվակներ կարելի է հանդիպել շատ կանգառներում:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

error: Content is protected !!