Գրեթե լրանում է ամիսը, ինչ ցավով լսեցինք մեր բանակի զինծառայողներից մեկի Վահրամ Ավագյանի մահվան բոթը, որի առիթով էլ բազմաթիվ բողոքի միջոցառումներ եղան ու դատական գործ հարուցվեց: Այս լարված օրերին էլ ընթանում էին նիստերը: Դատական նիստերի մեկնակի օրը մեղադրյալներից մեկի՝ Դավիթ Մովսիսյանի հայրը՝ Առաքել Մովսիսյանը, նախապես ասել էր, որ իրենց փաստաբանը շատ գրագետ ձևով կապացուցի իր որդու անմեղությունը:
Ա. Մովսիսյանը վստահաբար նշել էր, որ իրենց տիրապետության տակ կան անհերքելի փաստեր, որոնք ապացուցելու են իր, որ իր զավակը կապ չունի տեղի ունեցած դեպքերի հետ: Դատական նիստի ավարտին նրանց փաստաբան Գոռ Գևորգյանը լրագրողներին հայտնել է, որ իրենց ներկայացրած բողոքը մերժվել է:
Այսօր դատական գործընթացն իր հանգուցալուծումն է ստացել և դատարանը չի բավարարել Ա. Մովսիսյանի կողմից ներկայացված պահանջը: Ա. Մովսիսյանը տեղի ունեցածն անարդար ու ապօրինի է համարում: Նա իր խիստ դժգոհությունն է հայտնել տվյալ որոշման համար:
Հիշեցնենք, որ գործով ձերբակալվածների մեծ ոչ միայն Ա. Մովսիսյանի զավակն է, այլև ևս երկու զինծառայող: