Քիչ առաջ Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցում մեկուսացված մեր համաքաղաքացիներից ստացա այսպիսի նամակ. Էջմիածնի քաղաքապետ

Էջմիածինը, փաստորեն, դարձել է Հայաստանում նոր վիրուսի տարածման էպիկենտրոնը: Հանրային ուշադրությունն առավելաբար սևեռված է այս քաղաքում տեղի ունեցող զարգացումների վրա:

Քաղաքապետ Դիանա Գասպարյանը պարբերաբար հանդես է գալիս տեղեկացնող հայտարարություններով, ժխտումներով կամ հաստատումներով: Երեկ նա տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես են քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները զբաղվում քաղաքի փողոցների՝ քլորաջրով աղտահանման գործընթացով:

Սրանից բացի, քաղաքապետը նաև հանրային կոչ էր երեկ հրապարակել՝ հորդորելով քաղաքացիներին դադարեցնել իրենց համաքաղաքացի այլևս հայտնի դարձած տիկնոջ հասցեին վարկաբեկող արտահայտություններ հնչեցնելը:

Քիչ առաջ քաղաքապետը հրապարակել է նաև համաքաղաքացիների ուղարկած շնորհակալական նամակը, որտեղ մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիները ներկայացնում են իրենց վիճակը և շնորհակալական խոսք հղում իրենց այս պահին մեծ աջակցություն ցուցաբերած մասնագետներին ու անձանց:

Քաղաքապետի հրապարակած ուշագրավ նամակը, որը նաև այլ մտահոգ քաղաքացիներին հանգստացնող և ստեղծված խուճապային իրավիճակը մեղմող նշանակություն ունի:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: