Կորոնավիրուսյան թեման շարունակում է աշխարհում ամենաարդիականը մնաց։ Համաճարակն այնքան արագ է զարգանում, որ հասնում է բարձրաստիճան պաշտոնյաների ու հայտնիների։ Այսօր վարակվելու մասին հայտարարել է նաև դերասանուհի Օլգա Կուրիլենկոն։
Ջեյմս Բոնդի 40-ամյա ընկերուհին գրառում է կատարել․ «Նստած եմ իզոլացված վիճակում՝ տանը։ Արդեն համարյա մեկ շաբաթ է, ինչ հիվանդ եմ։ Ջերմություն ունեմ և թուլություն։ Մեծ Բրիտանիայում որպես այդպիսին բուժում չկա։
Պետք է սպասել, որ ինքնուրույն անցնի, որպեսզի ջերմությունն իջնի, պարացետամոլ ընդունել, ինչը և անում եմ։ Վերջ։ Ուրիշ ոչինչ չեմ անում։ Իհարկե, վիտամիններ եմ խմում, սխտոր ուտում՝ իմունային համակարգիս համար։ Ջուր խմում՝ լիմոն քամելով»,- նշել է նա։
Հիշեցնենք՝ կորոնավիրուսն ավելի վաղ ախտորոշվել է Թոմ Հենքսի և նրա կնոջ՝ Ռիտա Ուիլսոնի մոտ, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի կնոջ՝ Սոֆիի մոտ, Բրազիլիայի նախագահ Ժաիրա Բոլսոնարուի և այլոց մոտ։