Սիրված երգչուհի Սիլվա Հակոբյանն իր սոցցանցային էջով զորակցություն և աջակցություն է հայտնել Էջմիածին քաղաքին: Նա քաղաքին է նվիրել իր կատարմամբ գեղեցիկ հոլովակ և հուսադրող խոսքեր հղել այժմ կարևոր փորձություն հաղթահարող քաղաքին:
Հայտնի նոր վիրուսն հայկական տարածաշրջանում ամենից ակտիվ ու ինտենսիվ կերպով տարածվում է հենց այս քաղաքում, ուստի որոշակի հսկողություն սահմանվեց քաղաքային ելումուտի նկատմամբ:
Դրանից զատ մի շարք ախտահանող ու մաքրող, կանխարգելիչ միջոցառումներ կատարվեցի այս կարճ ընթաքում քաղաքում: Էջմիածնի քաղաքապետը պարբերաբար սոցցանցային հարթակներից տեղեկացնում է այնտեղ կատարվող իրադարձությունների մասին:
Այսպիսով՝ Սիլվա Հակոբյանն իր էջում հրապարակելով իր դեռ հինգ տարվա վաղեմություն ունեցող իր երգը՝ ոգևորում է քաղաքին ու բնակիչներին: Հիշեցնենք, որ երգի խոսքերի հեղինակն Ավետ Բարսեղյանն է, երաժշտությունը Սիլվայի քրոջը՝ Մանե Հակոբյանինն է պատկանում: Երգը կոչվում է «Քեզ հետ, Էջմիածին»:
Սիլվայի գրառումը մեծ ջերմությամբ է ընդունվել հետևորդների կողմից:
Silva Hakobyan- "Qez Het Etchmiadzin" /Քեզ Հետ Էջմիածին
Միասին ու հավատով կարող ենք հաղթահարել ամեն ինչ 🙏🏻Մենք քեզ հետ ենք Էջմիածին ❤️
Опубликовано Silva Hakobyan Воскресенье, 15 марта 2020 г.