ՀՀ-ում հայտարարվեց արտակարգ դրություն․ ի՞նչ է սա նշանակում

ՀՀ կառավարության որոշմամբ րոպեներ առաջ ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարվեց։ Այն կգործի մարտի 16ի ժամը 17։00ից ապրիլի 16ը ժամը 9։00-ն։ Ամենի վերահսկումն իրականացնելու է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որը նշանակվել է պարետատան պարետ։

Արտակարգ դրությունը նշանակում է, որ այսուհետ կսահմանվի արտակարգ ռեժիմ՝ բոլոր միջոցառուների համար, կլինի իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակում։

Սա նշանակում է, որ ՀՀ մուտք ու ելքի հատուկ ռեժիմ է սահմանվում, ինչպես մարդկանց, այնպես էլ բեռների համար։ Չի թույլատվելու վտանգ ներկայացնող երկրներից մարդկանց մուտքը մեր երկիր, չի թույլատրվի նաև նրանց ելքը։ Սահմանափակումները չեն տարածվի Հայաստան վերադարձողների վրա, եթե նրանք անեն դա մինչև 2020-ի մարտի 17-ը։

Կարգելվի զորամասեր ծանրոցներ ուղարկելը, տեսակցությունները։ Բնականաբար, կարգելվեն զանգվածային բոլոր տեսակի միջոցառումները։ Փակ կլինեն ուսումնական ամեն տեսակի հաստատությունները։ Եթե վերոնշյալ դրույթները խախտվեն, կա դրանք վերացնելու ու պատժի հատուկ մեխանիզմ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: