Թաղմանը 20 հոգուց ավել չի կարող մասնակցել, եթե պարետն ասի. Նիկոլ Փաշինյան

Քանի որ արտակարգ դրության հայտարարման հետևանքների և ենթադրյալ դրույթների մասին մարդկանց մոտ ոչ ամբողջովին է հասկանալի, ուստիև Ն. Փաշինյանը մանրամասնորեն,հանգամանորեն ներկայացնում է որոշակի ենթակետեր, որպեսզի հետագայում թյուրըմբռնման առիթ չլինի:

Քանի որ հանրային շրջանակներում ընդունված է մարդաշատ միջոցառումներ կազմակերպել ինչպես ուրախ առիթների ժամանակ, այնպես էլ ցավալի, տխուր առիթներին, Ն. Փաշինյանը մանրամասն ներկայացրել է, թե ինչպես պետք է մարդիկ տվյալ իրավիճակից ելնելով կազմակերպեն թաղման արարողությունները:

Նա սահմանում է այդ արարողության մարդաշատության հարցը թողնել պարետի՝ տվյալ եդպքում Տ. Ավինյանի հայեցողությանը: Նա լիարժեքորեն տիրապետում է իրավիճակին և եթե որոշ տարածաշրջաններում հայտարարի, որ չի կարելի նույնիսկ թաղման արարողությանը շատ մարդկանց ներկայությունը, ուրեմն հանրությունը պետք է ենթարկվի տվյալ պետական արգելքին:

Միևնույն ժամանակ Ն. Փաշինյանը բոլորովին չի բացառում, որ համաճարակային հետագա ընթացքը կարող է նաև ոչ այդքան բարդագույն զարգացումների հանգել, ուստիև հնարավոր է այսօրինակ որոշումների կարիք չլինի:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: