ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը վատ լուր է հայտնել․ հայտնաբերվել է ևս 22 վարակված անձ։ Այս պահին կա հաստատված 52 դեպք, որոնցից մեկը՝ առաջին հիվանդը, լիովին առողջացել է։ Նա 14 օր բժիշկների հսկողության տակ է եղել, բայց առանց բուժման առողջացել է։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ ամբիոնից կոչ արեց ողբերգության չվերածել իրավիճակը, անգամ եթե վաղը ևս 15 դեպք հայտնաբերվի։ Նրա խոսքով՝ կորոնավիրուսյան վարակի մուտքը մեր հայրենիք անխուսափելի էր ու այս համաշխարհային ճգնաժամը պետք է հաղթահարել։
Արսեն Թորոսյանի խոսքով՝ մինչ այս 694 հետազոտություն է անցկացվել, որոնցից դրականը 45 է։ Այժմ ընթանում է վարակվածների շրջանակի իզոլյացիան։ Այս պահին Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում հետազոտվում է 87 քաղաքացի։ Այս պահին բժշակական որևէ սարքերի պակաս չկա, չկա նաև դեղորայքի ու թեստերի պակաս։ Ամեն ինչ վերահսկելի է։
Հուսանք՝ դեպքերը չեն շատանա ու բոլոր հիվանդները շատ շուտ կառողջանան։