Հայաստանում կորոնավիրուսով երեխա է վարակվել

Հայաստանում կորոնավիրուսյան առաջին դեպքն է հայտնաբերվել՝ երեխայի մոտ։ Էջմիածնի 4-րդ դպրոցի աշակերտներից մեկի մոտ հայտնաբերվել է վարակը, ինչի պատճառով դպրոցից 65 հոգի մեկուսացվել է։ Երեխայի դասարանցիները, հինգ ուսուցիչ, նաև յուրաքանչյուր երեխայից մեկ ծնող և ընտանիքի մյուս երեխաները։ Չորս ծնող հրաժարվել է մեկուսացնել իրենց երեխաներին։

Կրկին ու կրկին խոսքը գնում է հայտնի նշանադրության մասնակցի մասին։ Վարակված աղջիկը եղել է հյուրերի թվում, ապա հաջորդ երկու օրը՝ երկուշաբթի և երեքշաբթի, դպրոց է հաճախել։

Նրա կողքի նստող աշակերտն ավելի վաղ էր մեկուսացվել, նրան թեստավորել են, և թեստը բացասական է եղել։ Այսօր մեկուսացվել են նաև աղջնակի շփման մեջ գտնվող հավանական մարդիկ։

Զավեշտալին այն է, որ դասարանում երկու հոգի ջրծաղիկով են հիվանդ եղել և չեն հաճախել դպրոց՝ այդկերպ իրենց վնասազերծելով կորոնավիրուսով վարակվելու հավանականությունից։ Այս կարևորագույն իրադարձությանը հետևում են բոլոր գերատեսչությունները՝ վերահսկելով իրավիճակը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: