Կորոնավիրուսով հիվանդների թիվը հասավ 23-ի․ Արսեն Թորոսյան

Կորոնավիրուսյան վարակի հետ կապված շարունակվում են բացասական լուրերը։ Այսպես, այսօր հայտնաբերվել է կորոնավիրուսի ևս երեք դեպք, ու ընհանուր առմամբ Հայաստանում վարակվածների թիվը հասել է 23ի։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսքով՝ այսօրվա 52հետազոտվածներից 49-ինը բացասական թեստի արդյունք է եղել, երեքը՝ դրական։

Բոլորն էլ տխրահռչակ էջմիածինյան նշանադրության հետ կապ ունեցողներն են ու արդեն իսկ մեկուսացված են եղել։ Այսինքն մի կնոջ տխմարությունը ու խաբեությունն օրեցօր նորանոր դեպքեր է ի հայտ բերում։

Թորոսյանն անդրադարձել է նաև առաջին հիվանդին, որն այսօր պետք է թեստ հանձնի, ու եթե այն բացասական լինի, ապա լիովին բուժված պացիենտը տուն կվերադառնա։ Բացի այդ, 21հիվանդների վիճակը բավարար է, իսկ երկուսի մոտ թոքաբորբ է, բայց նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Հուսանք՝ դեպքերը չեն շարունակվի ու այս ամենը կավարտվի առանց նորանոր դեպքերի ու հիվանդների արագ ապաքինմամբ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: