Հայկական շոուբիզնեսի ամենաոճային, ամենագայթակղիչ գեղեցկուհիների շարքում է հայազգի նրբադեմ երգչուհի Իվետա Մուկուչյանը: Նա միշտ ներկայացել է տվյալ ժամանակին համապատասխան ամենայուրօրինակ և տարբերվող ոճային համադրություններով, որոնք իր կանացիությունն ու սլացիկ մարմինն ավելի են ընդգծել: Գեղեցկուհին ինստագրամյան միկրոբլոգում հաճախ է լուսանկարներ և փոքրիկ տեսանյութեր հրապարակում:
Պետք է նշել, որ նրան և՛ հայազգի, և՛ օտարազգի ներկայացուչներ են հետևում, որոնց մեծամասնությունը Իվետայի մոլի երկրպագուներն են կազմում: Նրա ամեն արված լուսանակարն ու տեսանյութը միշտ սպասված են․ դա պարզ երևում է հրապարակումների մեծաքանակ հավանումներից և մեկնաբանություններից:
Վերջերս գեղեցկուհին հետևորդներին հրապարակման տեսքով տեղեկացրել է իր և Արա Մարտիրոսյանի նոր պրեմիերայի մասին: Տեղեկությունն արվել է գեղեցիկ լուսանկարների տեսքով և հրապարակումներին կից արված գրառումներով:
Հրապարակված լուսանկարներում Իվետա Մուկուչյանը կրկին յուրահատուկ ոճային համադրությամբ է ներկայացել, որտեղ կրում է նարնջագույն ատլասե զգեստ և մաքրամաքուր սպիտակ կրունկներ: Ընդգծելի էլեգանտ և սլացիկ կերպարում է Իվետան:
Վստահ ենք, որ երկու հիասքանչ արտիստների միասնական աշխատանքի արդյունքը կգոհացնի յուրաքանչուր ունկնդրի: