Արամ Ավագյանը հիանալի հաղթանակ տոնեց

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, մեր հզոր հայորդի Արամ Ավագյանը հերթական անգամ ապացուցել է իր ուժը՝ շարունակելով անպարտելի շարքը: Ամերիկյան Հինկլեյ քաղաքում տեղի ունեցած մենամարտը մեր 28-ամյա գերհզոր մարզիկը հաղթանակով է ավարտել։

Նրա մրցակիցը ոչ պակաս հայտնի Դոմինիկյան Հանրապետությունը ներկայացնող Դագուվերթո Ագուերոն է եղել։ Նա հաղթել է մրցավարների որոշմամբ՝ տոնելով ընդհանուր առմամբ պրոֆեսիոնալ կարիերայի 9-րդ հաղթանակն ու 1 ոչ-ոքին։

Հիանալի է հատկապես այն, որ այս ծանր շրջանում, երբ չեղյալ են հայտարարվում բոլոր մարզական ու առհասարակ զանգվածային միջոցառումները, այս բռնցքամարտի երեկոն կայացել է ու հիանալի արդյունքով է ավարտվել մեր երկրի հրաշք ներկայացուցչի համար, որը տապալել է իր մրցակցին։

Առհասարակ, բռնցքամարտի մրցումները դեռևս չեղյալ չեն հայտարարվել ու այս պահին էլ ընթանում են Լոնդոնում։ Հուսանք՝ կորոնավիրուսը կլքի աշխարհը և սպորտային մյուս միջոցառումները կկայանան հավուր պատշաճի։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: