Սիլվա Հակոբյանը, հրաշալի և ուշադիր մայրիկ լինելուց բացի, նաև ակտիվորեն զբաղվում է երաժշտական գործունեությամբ: Մայրանալու հաճելի զգացողությունը և դրան հաջողրդող որոշակի նուրբ անցումները Սիլվային մի որոշ ժամանակով կտրել էին մասնագիտական դաշտից, սակայն նա աստիճանաբար վերադառնում է իր երաժշտական ակտիվ գործունեությանը:
Սիլվան սկսել է տարբեր լրատվամիջոցներին պատմել իր առաջիկայում նախատեսված ծրագրերի մասին, նախատեսված համերգների ու այլ նախաձեռնությունների մասին: Նկատելի է, որ առաջիկայում նրան բավականին հետաքրքիր աշխատանքային գործընթացներ են սպասվում:
Սիլվան խոստովանում է, որ ամեն դեպքում դուստրն իր հետ է, իր կողքին: Նրա խոսքերի հավաստիությունը ապացուցում են նրա հրապարակած նկարներն ու հոլովակները: Վերջին հոլովակում երևում է, թե ինչպես է երգչուհին իր մայրիկի երեժշտական կատարման ուղեկցությամբ Սայաթ-Նովայի «Իմ քամանչա» երգը փորձում կատարողական մշակման ենթարկել:
Երգի կատարման ընթացքում ակտիվորեն արձագանքում է երգչուհու դուստրը՝ ռիթմիկ շարժումներով և ձայներով: Սիլվան հոլովակին մեկնաբանություն է կցել, որտեղ ասում է, թե դստերը ծանոթացնում է ազգային երաժշտության հետ:
Մայրիկիս հետ միասին,Միլայիս ծանոթացնում ենք մեր աշուղական արվեստին ☺️🎼#sayatnova
Опубликовано Silva Hakobyan Понедельник, 9 марта 2020 г.