Շտապ․ հաստատվել է կորոնավիրուսի ևս 2 դեպք

Առողջապահության նախարարը հերթական վատ լուրն է հայտնել․ ունենք կորոնավիրուսով վարակման ևս երկու դեպք։ Այս պահին հաստատված վարակվածների թիվը 15 է, որոնցից միայն մեկի մոտ կա թոքաբորբ։ Նախարարը ֆեյսբուքյան հարթակում կատարված գրառմամբ նշեց, որ քիչ առաջ ավարտել են 38 թեստ, որոնցից 36-ը բացասական են եղել, իսկ 2-ը, ցավոք, դրական։ Դրական երկու դեպքը տխրահռչակ էջմիածինյան կնոջ դեպքի հետ անմիջական կապ ունի։

Սա նշանակում է, որ նշանդրեքային խաբեությամբ տարված կնոջ պատճառով, որի ընտանիքը պետությունից թաքցրել է նրա՝ հիվանդ լինելու փաստը, հերթական բացասական արդյունքն է տվել։

Եվս երկու հոգու մոտ վարակն է հայտնաբերվել՝ ոմն կնոջ սոցիալական անպատասխանատու վարվելակերպի պատճառով։

Երեկ գիշերը վարակակիրները տասներեքն էին, այսօր արդեն տասնհինգը։ Հուսանք՝ կնոջ հետ շփված և մեկուսացված մարդկանցից էլ ոչ մեկի մոտ վիրուսը չի հայտնաբերվի։ Այս ֆոնին հատկապես կարևորվում է սոցիալական բարձր պատասխանատվությունը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: