Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը սոցհարթակներում առաջարկ- հրապարակում է արել: Նրա սոցցանցային գրառմամբ առաջարկում է կրկնակի բարձրացնել բոլոր բուժաշխատողների աշխատաբարձերը, քանի որ նրանք ներկայումս զշխատում են գերծանրաբեռնված գրաֆիկով, և բացի այդ, գնտվում են խիստ ռիսկային գոտում:
Հայտնի է, որ բուժաշխատողները, հատկապես նրանք, որոնց նեղ- մասնագիտական բնույթը համընկնում է համաճարակային, շտապօգնության գործունեության հետ, անցել են ծանրաբեռնված գրաֆիկով աշխատանքային ռեժիմին:
Երեկվանից ֆեյսբուքային տիրույթում օգտատերերի կողմից հայտարարություններ, ֆլեշմոբեր են տարածվում, որտեղ կարևորովում և գնահատվում են բուժաշխատողների կատարած գործունեությունը:
Կան նաև գրառումներ, որտեղ օգտատերերը պահանջում են բոլոր բուժաշխատողներին ապահովել համապատասխան սանիտակահիգիենիկ միջոցներով, որպեսզի նրանք կարողանան ոչ միայն արդյունավետ իրականացնել իրենց մասնագիտական գործունեությունը, այլև իրենք զերծ մնան վարակվելու հավանականությունից:
Հասարակության մեջ բուժաշխատողների հանդեպ հատուկ վերաբերմունքը ձևավորվել է նաև համաշխարհաին դեպքերի ազդեցության տակ. մամուլում հայտնի բժիշկների վարակված լինելու դեպքերի մասին տեղեկատվությունը մերզ մոտ նախազգուշական ազդանշան է դարձել: