Օրերս արևն այնքան ջինջ էր շողում, որ կարծես օդի մեջ կյանքն էր եռում: Պետք է նշել նաև, որ տփսանելի էր դարձել անգամ այն փաստը, որ եղանակի ջերմությունից մարդկանց ժպիտներն էլ էին ջերմացել: Չմոռանալով այս ջերմ օրերի մասին, այնուամենայնիվ պետք է հիշել, որ գիժ ամսում ենք և, որ ամեն պահ կարող է եղանակի մեծ տատանումների տեղի ունենալ:
Ինչպես ԱԻՆ հիդրոմետ ծառայության պետ Գագիկ Սուրենյանն է նշում իր ֆեյսբուքյան էջում հրապարակած գրառման մեջ, առաջիկա օրերին ջերմաստիճանի կտրուկ իջեցում է սպասվում: Մարտի 16-18-ն ընկած հատվածում էլ օդի ջերմաստիճանը կտրուկ պակասելուէ 12-14 աստիճանով:
Ցավոք, շատ կարճաժամկետ էր տաքացումները, բայց այնուամենայնիվ պետք չէ հուսահատվել և այն ջերմացած ժպիտները կորցնել, պարզապես պետք է ավելի զգոն լինել, տանից դուրս գալիս անպայման ստուգել, թե օրվա եղանակի տեսությունն ինչ ջերմաստիճանային սանդղակ ունի այսօր մեզ համար։
Դուրս գալիս պետք է անպայման անձրևանոցներ պահել պայուսակներում :