Վիրուսի տարածումն Իտալիայում աննախադեպ չափերի է հասնում, վիրուսից մահացած անձանց թիվն օրական արդեն անցնում է հարյուրի սահմանը: Իտալական ղեկավարությունը լայնածավալ կարանտին է հայտարարել, բնակիչները մեկուսացված են տներում:
Իտալական բժիշկները սոցցանցերում լուսանկարներ ենհրապարակում հիվանդանոցներից՝ գրելով, թե ինչպիսի իրավիճակ է այնտեղ տիրում: Նրանք պատմում են, թե ինչ դժվար կացության մեջ են հայտնվել իտալացի բուժաշխատողները:
Հիվանդների թիվն այնպիսի մեջ չափերի է հասել, որ բժիշկները արդեն ստիպված են ընտրել այն անձանց, ու կյանքը պետք է փրկել: Նրանք չեն հասցնում սպասարկել բոլոր հիվանդներին, ուստի ստիպված անտեսում են շատ ծերերին, բայց դա նրանց մեծ ցավ է պատճառում:
Իտալացի ժողովուրդը, որ աշխարհին տվել է համաշխարհային մշակույթի մոտ 75 %-ը, հիմա ստիպված է մնալ տանը, մեկուսացված: Մշակութասեր ու մշակութակիր բնակչությունը մեկուսացման փուլը ևս մշակութային է անցկացնում: Համացանցում հոլովակներ են տարածվել, թե ինչպես են իտալացիները դուրս գալիս պատշգամբ և նվագում տարբեր գործիքներով ու երգում՝ ստեղծելով յուրօրինակ սիմֆոնիա:
Music Flash mob from Sicily.
Опубликовано Dear Italy Пятница, 13 марта 2020 г.