Առավոտյան ֆեյսբուքյան լայվի միջոցով վարչապետը մանրամասնել է, թե ինչ է իրականում տեղի ունեցե էջմիածինցի կնոջ և նրա մտերիմների հետ, ինչպես է եղել, որ վարակը տարածվել է:
Պարզվում է՝ երբ կինը վերադարձել է Իտալիայից, անմիջապես օդակայանում նրան բժշկական հետազոտության են ենթարկել, ապա տուն ուղարկել՝ պայմանով, որ պետք է գտնվի համապատասխան մարմինների ուշադրության կենտրոնում: Նրա հետ պարբերաբար կապ են հաստատել բուժաշխատողները, սակայն կինը նրանցից թաքցրել է իր տաքություն ունենալու հանգամանքը:
Այդ ընթացքում կինը սիստեմա է ընդունել, սերտորեն շփվել վարսահարդարի, ոսկերչի և այլոց հետ, իսկ կուլմինացիան եղել է զավակի նշանդրեքը, որն էլ հանգեցրել է վարակի տարածմանը: Արդյունքում ավելի շատ քաղաքացիներ են հայտվել մեկուսացման և վարակման գոտում, քան կարող էր լինել:
Այս դեպքի մանրամասները ներկայացնելով՝ Ն. Փաշինյանը նպատակ ունի քաղաքացիներին բերել պատասխանատվության և զգոնության դաշտ, որպեսզի նրանք անփույթ չվերաբերվեն իրավիճակին և պետությունից չթաքցնեն վտանգ ներկայացնող հանգամանքները՝ ելնելով անձնական նպատակահարմարությունից, քանի որ դա լուրջ հետևանքների կհանգեցնի:
Զրույց քաղաքացու հետ. կորոնավիրուս։
Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Пятница, 13 марта 2020 г.