Փաշինյանը հորդոր տարածեց ու հետաձգեց արձակուրդները․ մանրամասներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորագույն լուր է հայտնել։ Այսպես, երեկ անժամկետ փակված բոլոր ուսումնական հաստատությունները կշարունակեն փակ մնալ մինչև մարտի 23ը։ Մարտի 18-19ին ևս կանդրադառնան այդ թեմային և, անհրաժեշտության դեպքում, կհետաձգեն դրանք։

Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերով նաև խոսել է երեկվա՝ կորոնավիրուսի հայտնաբերման դեպքի մասին։ Նա զարմացած էր՝ ջերմող ու ախտանիշներ ունեցող մարդը միտումնավոր թաքցրել է իր հիվանդությունը, «սիստեմա» է ընդունել, ապա շփում ունեցել վարսահարդարի, ոսկերիչի, տաքսիստների հետ՝ պոտենցիալ վտանգ ներկայացնելով։

Դրանից հետո նա գնացել է նշանադրության արարողությանը և վտանգի տակ դրել ողջ գերդաստանը։ Այս պահին հիսունից ավելի ներկաներ մեկուսացված են և սպասում են հետազոտությունների։ Փաշինյանը լավ լուր հայտնեց․ մարտի 1ից մեկուսացվածները կհետազոտվեն և տուն կվերադառնան։

Վարչապետը զգոնության ու անձնական պատասխանատվության հորդոր հղեց բոլորին՝ նշելով, որ շատ բան չի կարող վերահսկել պետությունը, օրինակ ձեռքով բարևելը, համբուրվելը, և այլն։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: