Հիանալի դերասանուհի Եվա Զոհրաբյանը, որն իր դերասանական հմտությունների շնորհիվ արժանացել է երկրպագուների հսկայական բանակի, ով դեռ թատրոնում սովորելու տարիներին էլ կարողացել է խաղալ բոլոր այն դերերը, որոնք նրան տրվել են, և ոչ պարզապես կերտել այդ դերերը, այլև ամբողջ հոգեվիճակով մխրճվել դրանց մեջ և վերջնական անթերի կերտվածով ներկայացնել բոլոր այդ խաղերը, այսօր, նկարահանվելով սերիալներում, մեկ է ասում է, որ կյանքը թատրոնում է:
Եվան հասցրել է սիրվել հանդիսատեսի կողմից և սոցցանցերում էլ ունենալ մեծաքանակ դիտումներ, հավանումներ և մեկնաբանություններ:
Նրբադեմ գեղեցկուհին սիրում է հաճախ ներկայանալ տարբեր ոճային ֆոտոշարքերով, որոնք էլ ավելի են դուր գալիս հետևորդներին:
Արևավառ գեղեցկուհին վերջերս նոր ֆոտոշարքով է կիսվել ինստագրամյան միկրոբլոգի իր հետևորդների հետ, որտեղ ամբողջովին ընդգծված է եղել իր նրբագեղությունը:
Հագուստը՝ ընտրված նուրբ շագանակագույնի երանգով, դիմահարդարումը՝ արված միայն դեմքի միմիկաների փոքրիկ ընդգծումներով, լուսանկարները ՝ արված կանացի ամենայուրահատուկ ոճով:
Ամեն ինչ չափի մեջ և անխոս շատ գեղեցիկ: