Այսպիսի բան հաստատ չեք փորձել․ բալով տորթ՝ լավաշից

Լավաշից տորթն արդեն իսկ անսովոր է, իսկ եթե պատրաստեք այն բալով և թթվասերային կրեմով, էլ ավելի համեղ կստացվի։

Անհրաժեշտ է

Լավաշ՝ 4 հատ

Թթվասեր՝ 600 գ

Եփած խտացրած կաթ՝ 360 գ

Բալ՝ սառեցված, պահածոյացված կամ թարմ՝ 500 գ

Պատրաստման եղանակը

Բալը, եթե այն սառեցված կամ պահածոյացված է, հանել հյութից։ Թթվասերը միավորել խտացրած կաթի հետ՝ հարելով։ Լավաշը ժապավենների կտրատել։ Յուրաքանչյուր ժապավենի վրա շարքով դնել մոտ 15 հատ բալ և փաթաթել ռուլետի պես, ծայրերը կտրել։ Մատուցամանի հատակին կրեմ քսել, շարել 5 ռուլետ՝ 1 շերտով։ Վրան կրեմ դնել և ևս 4 ռուլետ, կրկին կրեմ ու 3 ռուլետ, ապա կրեմ, 2 ռուլետ ևս 1 հատն էլ վերևից։

Թողնել սառնարանում ևս 1 գիշեր։ Տորթը զարդարել հալեցրած կամ քերած շոկոլադով։ Որպեսզի տորթն ավելի համեղ ստացվի, լավաշները կտրեք մատուցամանի չափով, կարմրացրեք մի քանի րոպե ջեռոցում և շարեք տորթը շերտ առ շերտ՝ առանց ռուլետ փաթաթելու։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: