Աթենա Մանուկյանը ներկայացրեց «Chains On You» երգի տեսահոլովակի պրեմիերան

Նրբադեմ Աթենա Մանուկյանը կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլում»: Րոպեներ առաջ տեղի է ունեցել Աթենայի «Chains On You» երգի տեսահոլովակի պրեմիերան, որն արդեն հասցրել է համացանցը պայթեցնել: Միայն պետք է լսել այս գեղեցկուհու կատարումը:

Աթենան հիանալի կերպով ներկայացավ փետրվարի տասնհինգյան մրցույթում: Աղջիկը նրբաոճ գեղեցկուհի է, որը Հայաստան է ժամանել իր ծննդավայր Աթենքից: Աթենան Հայաստանը շատ է հավանել, ասել է, որ ամենաշատն այստեղ նրան հայկական խոհանոցն է դուր եկել:

Վերջերս գեղեցկուհին շատ հարցազրույցներ է ունենում, դրանցից մեկում նշել է, որ անգամ եթե «Եվրատեսիլ» մրցույթում որևէ տեղ չգրավի մեկ է գալու է Հայաստան՝ այստեղ բնակություն հաստատելու և իր ուժերը փորձելու հայկական շոուբիզնեսում: Գեղեցկուհին ընդամենը 25 տարեկան է, բայց երաժշտության ասպարեզում մեծ փորձ ունի:

Աթենան հաճախ է նշում, որ անպայման ուզում է հայկական երգ ունենալ իր երգացանկում: Գեղեցկուհին կարողացել է տարբեր մրցույթներում ունեցած իր ելույթներից հետո սիրվել հանդիսատեսի կողմից, ինչպես և Հայաստանում:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: