ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը շաբաթվա սկզբից արձակուրդ էր գնացել, վերադառնում է աշխատանքի՝ ընդհատելով այն։ Փաշինյանը նման լարված պահին ցանկանում է լինել իրադարձությունների էպիկենտրոնում, ժողովրդի ու կարևորագույն կառույցների կողքին։

Հրատապ հրավիրված ուղիղ եթերի ընթացքում Փաշինյանը հայտարարել է՝ վաղը փակ կլինեն բոլոր ուսումնական հաստատությունները, իսկ թե քանի օրով, ավելի ուշ կասվի։
![]()
Ողջ խնդիրն այն է, որ այսօր հայտարարվել կորոնավիրուսյան վարակով տառապող ևս երկու դեպքի մասին։ Այդ մարդիկ հայտնաբերվել են մեկուսացվածների թվից, այսինքն շատ կարևոր բան է արել մեր հրաշք պետությունը՝ մտածելով բոլորիս մասին ու մեկուսացրել է այդ կասկածելի մարդկանց։

Հիշեցնենք՝ երեկ էլ ևս երեք դեպքի մասին էր հայտարարվել։ Իսկ ինչ է սա նշանակում։ Ստացվում է․ կորոնավիրուսյան տենդով արդեն վեց հոգի կա մեր երկրում։ Սա վտանգավոր ու վատ լուր է։ Հուսանք՝ դեպքը տարածում չի գտնի։