Մանրամասներ՝ կորոնավիրուսով վարակված Թոմ Հենքսի և նրա կնոջ առողջական վիճակից

Երեկ ԱՀԿ-ն հայտարարել է՝ կորոնավիրուսի տարածումն աշխարհում հասել է պանդեմիայի մակարդակի․ օրեցօր հիվանդների քանակը մեծանում է։ Երեկ հիվանդությունն ախտորոշվել է հոլիվուդյան դերասան Թոմ Հենքսի և իր կնոջ՝ դերասանուհի Ռիտա Ուիլսոնի մոտ։ Տեղեկությունը հաստատել է ինքը՝ Հենքսը՝ ինստագրամյան իր էջում։

Նշենք՝ զույգը Քվինսլենդի Ոսկե ափին աշխատում էր Էլվիս Փրեսլիի կյանքի մասին ֆիլլմի վրա։ Բուժօգնությանը Թոմն ու կինը դիմել են՝ զգալով մրսածության ախտանիշներ։

«Ողջույն բոլորին։ Ռիտան ու ես հիմա Ավստրալիայում ենք։ Մեզ վատ զգացին, կարծես մրսած լինեինք, մարմինն էլ կոտրվում էր։ Ռիտան դողում էր, մի փոքր ջերմություն ուներ։ Ինչպես ընդունվածէ ամբողջ աշխարհում, մենք կորոնավիրուսիթեստ հանձնեցին, և այն դրական էր։ Ի՞նչ ենք անելու հետագայում։ Բուժ աշխատողները հատուկ կանոններ ունեն, որոնք պետք է պահպանենք։ Մենք՝ Հենքս ընտանիքը, կշարունակենք թեստեր հանձնել, հետազոտվել բժիշկների մոտ ու մնալ կարանտինի մեջ այնքան, որքան պահանջվում է։ Զգույշ եղեք»,- գրել է Հենքսը:

Հիմա Թոմն ու Ռիտան գտնվում են «Gold Coast University Hospit» հիվանդանոցում։ Ծնողների առողջական վիճակի մասին խոսել է նաև նրանց որդին՝ Չեսթեր Հենքսը։ Նա տեսանյութ է ձայնագրել՝ կիսվելով տեղեկություններով․ «Հենց նոր ծնողներիս հետ խոսել եմ հեռախոսով։ Նրանք իրենց լավ են զգոււմ և շատ չեն անհանգստանում հիվանդությյան համար։ Խոււճապի մատնվելու կարիք չկա։ Կարծում եմ՝ ամենինչ լավ կլինի։ Շնորհակալ եմ ուշադրոււթյան ու բարեմաղթանքների համար։ Խնայեք ձեզ»,- նշել է Չեթը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: