Հունաստանում բոցավառվեց Տոկիոյի օլիմպիական խաղերի կրակը

Հունաստանում կայացել է Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի կրակի վառման հանդիսավոր արարողությունը։ Ավանդույթին համաձայն՝ կրակը բոցավառվել է արևից՝ ներկայացման ընթացքում, որը հին հունական ոճով էր։ Առաջին անգամ պատմության մեջ, կորոնավիրուսի պատճառով, այդ արարողությունը կայացել է առանց հանդիսականների, միայն պաշտոնական անձանց ներկայությամբ։

Մինչև մարտի 19ն օլիմպիական կրակի փոխանցոււմավազքը կանցնի Հունաստանի ողջ տարածքով, ապա Պանաֆինյան մարզադաշտում՝ Աթենքում, կկայանա Տոկիոյի օլիմպիական կրակի փոխանցումը կազմկոմիտեին։

Հատուկ ինքնաթիռով օլիմպիական ջահը կբերվի Ճապոնիա, որտեղ մարտի 26ին Ֆուկուսիմա նահանգից կմեկնակի փոխանցումավազքի ճապոնական հատվածը։ Այն կանցկացվի երկրի 47 պրեֆեկտուրաներում՝ ավարտվելով հուլիսի 24ին՝ օլիմպիական խաղերի բացմանը։

Ի միջի այլոց, ինչպես նշվում է՝ օլիմպիական խաղերի անցկացումը նախապես ծրագրած ժամկետներում մնում է հարցականի տակ՝ կորոնավիրուսի տարածման պատճառով։ Մասնավորապես, ամերիկյան ԶԼՄ-ները նշում են՝ օլիմպիական խաղերը կտեղափոխվեն 2տարով։

Պաշտոնապես ճապոնական օլիմպիիական կոմիտեն դեռևս չի մեկնաբանել այդ հայտարարությունը, սակայն ավելի վաղ նրանք հայտարարել են՝ օլիմպիական խաղերը կկայանան 2020ի հուլիս-օգոստոսին՝ ինչպես և նախատեսվում էր։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: