Հիանալի լուր՝ Լիսաբոնից, որը հպարտություն կառաջացնի բոլոր հայերի սրտում։ Մեր հրաշք փողը՝ դրամը, լավագույնն է ճանաչվել «High Security Printing EMEA-2020» միջազգային մրցույթում՝ «Նոր հավաքածուներ» անվանակարգում։
Արարողության ընթացքում ցուցադրվել են հազար, 2, 5, 10, 20 և 50 հազար դրամ արժողությամբ թղթադրամները, որոնք հատուկ նյութից են պատրաստված՝ պոլիմերի ու թղթի համադրությունից ստացված։
Մրցույթի ժյուրին հատկապես առանձնացրել է թղթադրամների դիզայնը, որտեղ արտացոլված է մեր հիանալի ժողովրդի պատմական, մշակութային ու հոգևոր կարևորագույն ժառանգությունը։ Ժյուրին չի շրջանցել նաև պատրաստման նյութի թեման՝ ապշահար լինելով։ Հայաստանն առաջին երկիրն է, որը կոմպոզիտից թղթադրամներ է արտադրում, ինչը հիացրել է բոլոր ներկաներին։
«Լավագույն նոր թղթադրամ» անվանակարգում հաղթել է անգլիական 20 ֆունտ սթերլինգ թղթադրամը, որը տպագրվել է «De La Rue»-ի «Safeguard» պոլիմերային հումքով՝ անգլիացի հանրահայտ նկարիչ JMW Turner-ի հեղինակությամբ։ Իրապես հրաշալի է այս լուրը՝ անխտիր բոլորիս համար։