Չինական կորոնավիրուսը հասել է բրիտանական պառլամենտի ներկայացուցիչներին։ Մի քանի ժամ առաջ հայտնի է դարձել, որ հիվանդությունն ախտորոշվել է Մեծ Բրիտանիայի առողջապահության փոխնախարար 62-ամյա Նադին Դորրիսի մոտ։
Նրա խոսքով՝ հենց իր մոտ հաստատվել է կորոնավիրուսը, նա մեկուսացել է իր տանը՝ դադարեցնելով անմիջական շփումը մարդկանց հետ։ Հիմա Նադինն արդեն առողջացման ուղին է բռնել։
Թվիթերյան իր էջում գրառում կատարելով՝ Դորրիսը շնորհակալություն է հայտնել բոլորին՝ աջակցության համար։
«Շնորհակալ եմ բարի խոսքերի համար, որոնք հիմա այդքան շատ են։ Բավականին հիմար իրավիճակ է ստեղծվել, բայց ես հույսս դրականի վրա եմ դրել՝ համարելով, որ առաջիկայում այնքան լավ բան է լինելու, իսկ բացասականն արդեն անցյալում է։ Այս իրավիճակում ամենաշատն անհանգստանում եմ 84-ամյա մայրիկիս համար, որն այսօր սկսել էր հազալ։ Վաղը նա թեստ կհանձնի։ Հոգ տարեք ձեր և ձեր շրջապատի մասին և անպայման լավ լվացեք ձեռքերը»,- նշել է նա։