Այսօր հայտնի բարերար Լևոն Հայրապետյանի ծննդյան օրն է: Արցախցիները մեծագույն սիրով ու երախտագիտությամբ են հիշում իրենց համերկրացուն:
Լևոն Հայրապետյանի միջոցներով ու հովանավորությամբ վերանորոգվել, վերակառուցվել են տարբեր պատմամշակութային կառույցներ, եկեղեցական համալիրներ, ազգային նշանակություն ունեցող բազմաթիվ կառույցներ:
2008 թվականին Լևոն Հայրապետյանն աննախադեպ հարսանեկան արարողություն կազմակերպեց Շուշիում, որի ժամանակ պսակադրվեցին արցախցի երկու հարյուր զույգ: Արցապցիները վստահեցնում են, որ իրենք Լևոն Հայրապետյանի շնորհիվ սկսել են հավատալ հրաշքների, նույնիսկ անձամբ են ներկա եղել և մասնակցել դրան:
Լևոն Հայրապետյանի մահով կիսատ մնաց այն ազգանվեր գործունեությունը, հրաշքը, որին նվիրվել էր մեծ բարերարը: Նրա մահվան ցավալի տեղեկությունը մեծ ցավով ընդունվեց ոչ միայն հայրենակիցների, այլև նրա գործունեությանը ծանոթ բոլոր մարդկանց համար: Այսօր նա կհատեր յոթանասունմեկի սահմանը:
Ամենացավալին այն է, որ նա իր կյանքի վերջին տարիներն անց է կացրել բանտում և մահկանացուն այնտեղ է կնքել: