Ալեքս Ռոդրիգեսը պարել է Ջենիֆեր Լոպեսի զգեստով ու ավելի քան 3,5 միլիոն հավանման արժանացել

Ամռանը գեղեցկուհի Ջենիֆեր Լոպեսը կամուսնանա ընտրյալի՝ Ալեքս Ռոդրիգեսի հետ։ Մինչ երկրպագուները սրտի թրթիռով սպասում են հարսանիքին, սիրեցյալները շարունակում են ապացուցել իրենց՝ իդեալական զույգ լինելը։ Նրանց համատեղ լուսանկարները երգչուհու էջում միլիոնավոր հավանումների են արժանանում, իսկ Ջեյի ու Ալեքսի վերջին տեսահոլովակը պայթեցրել է համացանցը։


Ռոդրիգեսը և Լոպեսը որոշել են կատակել և անսպասելի տեսահոլովակ նկարահանել։ Սկսվում է այն նրանից, որ Ջեյ Լոն, սպիտակ կիպ զգեստով պարում է Դրեյքի Nonstop երգի ներքո, իսկ Ալեքսը նկարում է այն հեռախոսով, ապա երգչուհու փոխարեն կադրում հայտնվում է Ալեքսը՝ Ջեյի զգեստով ու կրկնում նրա պարը։

 

Տեսահոլովակն արդեն հավաքել 3,5 մլն դիտում։ Հետևորդները գնահատել են զույգի կրեատիվը ու բազում մեկնաբանություններ գրել։


Հիշեցնենք՝ Ջեյն ու Ալեքսը միասին են արդեն մի քանի տարի։ 50-ամյա գեղեցկուհին հայտարարել է՝ որոշել է մայրանալ երրորդ անգամ։ Ե՛վ Ջեյը, և՛ Ալեքսը, երկուական երեխա ունեն։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: