Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին պետք է ունեզրկել․ կողոպտել են ողջ երկիրը․ Լևոն Շիրինյան

Քաղաքագետ Լ. Շիրինյանը հետևողականորեն պնդում է, որ երկրի աղքատության հաղթահարման ճանապարհներից ամենակարևորը նախկին պաշտոնյաներին, մասնավորապես երկրի ղեկավարներին ունեզրկելն է, որը պետք է կատարել օրենքում համապատասխան կետ ավելացնելու և այս գաղափարը օրինականացնելու ուղով: Այս իրողության մեջ նա այլ գաղափար է տեսնում նաև. ներկայիս պաշտոնյաների համար էլ սա դաս կլինի: Նրանք հստակորեն կգիտակցեն, որ ցանկացած անօրեն արարքի համար նման կերպ են վարվելու նաև իրենց հետ:

Նշանակում է՝ գաղափարը պատժիչ կարող է լինել նախկինների համար և զսպող, կանխարգելող՝ ներկայիս իշխանավորների համար: Ամեն դեպքում շահողը հասարակությունն է: Կհաստատվի արդարություն և կբացառվի հետագա պաշտոնական դիրքերի չարաշահումների դեպքերը:

Լ. Շիրինյանը համարում է, որ ներկայիս իշխանական գործողությունները ողջունելի են նաև այն առումով, որ Ն. Փաշինյաը չի համագործակցում նախկին ոչ մի ուժի, նույնիսկ մի ժամանակ որոշակի ճանապարհ անցած Լ. Տեր-Պետրոսյանի հետ, քանիզի հայկական իրականությունում անկախության շրջանում հենց նրա իշխանության օրոք է առաջին անգամ խաթարվել ժողովրդավարական գործընթացը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: