Հայազգի ամենագեղեցիկ երգչուհիներից ամենանրբաոճ Սիրուշոն հրապարակում է արել լուսանկարների տեսքով, որոնցում ներկայացրել է, թե ինչ տեսքով է մեկնում Դուբայ՝ իհարկե, չմոռանալով իր նրբաոճությունը մշտապես ընդգծող զարդերի մասին:
Պետք է նշել, որ գեղեցկուհին հաճախ է սիրում իր առօրյա կազմող լուսանկարներով կիսվել, հրապարակումներ անել իր ինստագրամյան սթորի բաժնում, և դա շատ է դուր գալիս հետևորդների իր անհաշվելի բանակին:
Սիրուշոն, ով ինստագրամում շատ սիրված է, և ոչ միայն հայազգի, այլև օտարազգի հետևորդների կողմից, սիրում է իր ակտիվությունն ունենալ հատկապես սթորի բաժնում, որում կարողանում է կիսվել իր նոր տեսահոլովակների համար տարված մեծածավալ աշխատանքի մի փոքր մասով, կարողանում է նաև տեղեկացնել, թե այս անգամ որ երկիր է մեկնում, որպեսզի ցնցող տեսահոլովակ նկարահանի՝ իր երկրպագուներին կրկին գոհացնելու համար:
Այս օրերին Սիրուշոն լուսանկարներ և կարճ տեսանյութեր է հրապարակում, որոնք արվում են Դուբայում: Երգչուհին անգամ ինքնաթիռից է լուսանկարներ հրապարակել՝ Դուբայ մեկնելու օրը: Լուսանկարում թեև դիմակ է կրում և պաշտպանիչ ձեռնոցներ, բայց միևնույնն է, նա կրկին չի մոռացել իր ոճն ընդհանրացնել զարդերով, որոնք նա շատ է սիրում կրել: