Գործող սահմանադրությամբ մենք հայտնվելու ենք նույն գոմաղբի մեջ. ես ժողովրդի հետ ասելու եմ՝ Այո՛

Ռ. Հախվերդյանը կանանց տոների առիթով հյուրընկալվել է Բաց թիվիի տաղավարում: Նա նշում է, որ իր բազմամյա կյանքի ընթացքում իրեն հանդիպած բոլոր արժանավոր կանայք հայեր են եղել: Նրա համար հայ կինը ամենավեհ ու ամենալավ էակն է:

Մշակութային դաշտի մասին խոսելիս երգիչ, երգահանը նշում է, որ իրեն երգելու, երգեր ստեղծելու է մղել հայկական էստրադայի անհույս ու ցածրաճաշակ վիճակը: Ռ. Հախվերդյանը շեշտում է, որ իր երգերը գրելիս մեծապես ներշնչվել է Պերճ Զեյթունցյանի ստեղծագործություններից:

Ռ. Հախվերդյանը մեծ ցավով է ընդունել հայտնի հայագետ Սամվել Կարապետյանի անժամանակ մահը: Ռ. Հախվերդյանը Ս. Կարապետյանին համարում է այն բացառիկ նվիրյալներից մեկը, որ կարևորել է բանական, գիտակցական, գաղափարական կյանքը, հոգևոր մշակույթը:


Ռ. Հախվերդյանն ունի հաստատ կամք ու որոշում. ժողովրդի հետ համաձայն է և Այո է ասելու, քանզի վստահ է, որ ներկայից սահմանադրությամբ մենք հայտնվելու ենք նույն գոմաղբի մեջ:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: